ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ավելի գործնական քայլերի անհրաժեշտություն
Դեռահասների վատ սովորությունները՝ հետագա հիվանդությունների առաջացման հիմնական պատճառ: Դեռահասները համարվում են հասարակության ամենաառողջ հատվածը, բայց նաեւ հենց այդ տարիքն է, որն ամենավտանգավորն է տարբեր վնասակար սովորությունների ձեռքբերման իմաստով։
«Համաշխարհային առողջապահական կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծահասակների մահացության մեծ մասը կապված է դեռահասության շրջանում առաջ եկած վնասակար սովորությունների հետ, ինչպիսին են՝ ծխախոտը, ալկոհոլը, թմրամիջոցները, անկանոն սեռական կյանքը», – երեկ կայացած քննարկման ժամանակ հայտնեց ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Ըստ նրա՝ դպրոցահասակների եւ դեռահասների առողջության խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այսօրվա քննարկումն ուղղված է նրան, որ գործնական քայլեր մշակվեն՝ դեռահասներին առողջ ապրելակերպ քարոզելու համար։
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւս չափազանց կարեւորեց լայնածավալ ռազմավարության մշակումն այս ուղղությամբ։ «Ազգաբնակչության առողջությունը երկրի գերակա խնդիրն է, երեխաների ու դեռահասների առողջությունը՝ առավել եւս։ Դա ոչ միայն առոջապահության նախարարության, այլեւ կրթության, սպորտի, մշակույթի գերատեսչությունների ընդհանուր խնդիրն է»,–ասաց նախարարը։ Նա նաեւ ընդգծեց դպրոցներում բժիշկներ ունենալու սովորությունը վերականգնելու անհրաժեշտությունը։
2010 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն աջակցել է դեռահասների ոլորտում 2 ուսումնասիրությունների իրականացմանը, որոնք բացահայտել են մի շարք խնդիրներ այս ոլորտում։ «Դրանից հետեւություն արեցինք, որ մենք կարիք ունենք ավելի գործնական քայլերի», – ասաց առողջապահության նախարարը։
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիի՝ դեռահասությունը հնարավորությունների շրջան է,սակայն նաեւ՝ ռիսկերի։ «Այն տալիս է հնարավորություն ստեղծելու հիմք հետագայում առողջ ու արդյունավետ չափահասության համար եւ նվազեցնում է գալիք տարիներին խնդիրների առաջացման հավանականությունը։ Միեւնույն ժամանակ այս տարիքում սխալ ապրելակերպը կհանգեցնի հետագայում տարբեր հիվանդությունների առաջացման»,– ասաց նա՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել դեռահասների ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլեւ նրանց անձնական, սոցիալական, զգայական ու մտավոր զարգացումը։
14.07.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







